Հայաստանի առանձին շրջաններում մայիսի 7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Ընդ որում, գիշերային և առավոտյան ժամերին լեռնային գոտիներում տեղումները տեղ-տեղ կլինեն թաց ձյան տեսքով։
Ամպրոպի ժամանակ հարավարևմտյան քամու պոռթկումները կհասնեն 16-20 մ/վ-ի։ Օդի ջերմաստիճանը էական փոփոխություն չի կրի։
«Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին հայտնում են, որ Երևանում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 16-19 մ/վ։ Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +7+9, իսկ վաղը ցերեկը՝ +20+22։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +8+13,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +10+13,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +15+18,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +8+12,
Լոռիում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +12+15,
Տավուշում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +15+18,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +10+13,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +15+20,
Արարատում՝ գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +20+23,
Արմավիրում՝ գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +20+23,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +11+14,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +20+23,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +18+22,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +12+15։






































