Իսրայելը Լիբանանի տարածքը հրետակոծել է արգելված ֆոսֆորային արկերով. NNA

Իսրայելը Լիբանանի տարածքը հրետակոծել է արգելված ֆոսֆորային արկերով, հայտնում է լիբանանյան պետական NNA լրատվամիջոցը:

Ըստ հաղորդագրության՝ իսրայելական ռազմական ինքնաթիռները հարձակումներ են գործել Կաֆրա, Բարաշիտ և Սաֆադ ալ-Բատիխ քաղաքների վրա:

Լիբանանյան լրատվամիջոցի տեղեկություններով՝ Բինտ Ջբեյլի շրջանի Կունին և Բեյթ Յահուն քաղաքները ենթարկվել են հրետանային հրետակոծության՝ միջազգայնորեն արգելված ֆոսֆորային արկերի կիրառմամբ:

Այսօր ցերեկը իսրայելական ավիացիան Բինտ Ջբեյլի շրջանի Կունին քաղաքի վրա երկու օդային հարձակում է իրականացրել: Իսրայելական ավիացիան նաև 3 օդային հարձակում է գործել Տիրի շրջանի Բույութ աս-Սիյադ և Ալ-Մանսուրի քաղաքների վրա: Տիրում NNA-ի թղթակիցը հայտնել է, որ իսրայելական ավիացիան հարված է հասցրել Բինտ Ջբեյլի շրջանի Թեբնին քաղաքին:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930