Իրանի դեմ փետրվարին սկսված ռազմական գործողությունն ավարտված է. ԱՄՆ պետքարտուղար

Իրանի դեմ փետրվարին սկսված ռազմական գործողությունն ավարտված է, երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ ենթադրելով, որ ԱՄՆ-ի առաջնահերթությունն այժմ Հորմուզի նեղուցի բացումն է, հայտնում է CNN հեռուստաալիքը։

«Գործողությունն ավարտված է։ «Էպիկական ցասում», ինչպես նախագահը տեղեկացրել էր Կոնգրեսին, մենք ավարտել ենք այդ փուլը,- ասել է Ռուբիոն Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։- Այժմ մենք անցնում ենք «Ազատություն» նախագծի իրականացմանը»,- շարունակել է նա՝ նկատի ունենալով առևտրային նավերը նեղուցով անցկացնելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը։

Անցյալ շաբաթ Սպիտակ տունը Կոնգրեսին տեղեկացրել էր, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցված են, քանի որ լրացել է 60-օրյա ժամկետը, որի համար կպահանջվեր օրենսդիրների պաշտոնական թույլտվությունը։ Թրամփը, սակայն, չի բացառել ռմբակոծությունների վերսկսումը, եթե բանակցությունները ձախողվեն կամ Իրանը խախտի հրադադարի գործող համաձայնագիրը։ Ըստ Ռուբիոյի՝ Իրանի միջուկային ծրագրին առնչվող հարցերը, ներառյալ բարձր հարստացված ուրանի պաշարները, կլուծվեն բանակցությունների միջոցով։

«Ինչ վերաբերում է բանակցություններին, կարծում եմ՝ նախագահը հստակ հասկացրել է, որ բանակցային գործընթացի մաս պետք է լինի ոչ միայն բուն հարստացումը, այլև այն, թե ինչ է լինելու այդ նյութի հետ, որը պահվում է ինչ-որ շատ խոր տեղ։ Ես չեմ ցանկանում վտանգել բանակցությունները, սակայն բավական է ասել, որ նախագահը և ամբողջ թիմը գիտակցում են այդ հարցի կարևորությունը, և այն պետք է այսպես թե այնպես լուծվի այստեղ», — ասել է նա։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031