Սևանա լճի մակարդակը ապրիլի 27-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով

Սևանա լճի մակարդակը 2026 թվականի ապրիլի 27-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով և կազմել՝ 1900.39 մ (03.05.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 17 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 17 սմ-ով։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Նշվում է, որ Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի ապրիլի 27-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 12.058 մլն. մ³, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից մայիսի 3-ը ներառյալ՝ 43.609 մլն.մ³:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031