ՏՏ ընկերություններում աշխատող միգրանտները կշարունակեն պետության կողմից աջակցություն ստանալ. Նախագիծ

2024 թվականին ԱԺ-ն ընդունել է բարձր տեխնոլոգիաների ոլորտին աջակցելու մասին կարգավորումները, որոնք ուժի մեջ են մտել 2025 թվականի հունվարի 1-ից: Նախորդ տարվա ընթացքում բազմաթիվ ընկերություններ ստացել են պետական աջակցություն՝ մի մասն ավելի ցածր հարկային դրույքաչափի տեսքով, մյուս մասը՝ հետվերադարձի: 2025 թվականի ընթացքում աջակցությունը ստանում էին հենց ՏՏ ընկերությունները, եւ ԱԺ կողմից ընդունված օրենքի կարգավորումն այնպիսին էր, որ 2026 թվականի հունվարի 1-ից այդ աջակցության մեխանիզմը պետք է փոխվեր, ու աջակցություն ստանային ոչ թե ընկերությունները, այլ այդտեղ աշխատող միգրանտները:

Այս մասին մայիսի 5-ին տեղի ունեցած ԱԺ հերթական նիստի ընթացում ասել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը՝ առաջին ընթերցմամբ խորհրդարանականներին ներկայացնելով ««Բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ու ««Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Ըստ Բաբկեն Թունյանի՝ 2026 թվականի առաջին ամիսների զարգացումները ցույց են տվել, որ միգրանտների կողմից աջակցության համար դիմելու ու այդ գումարը ստանալու առումով տեխնիկական խնդիրներ են առաջանում: Այդ է պատճառը, որ որոշվել է փոխել մեխանիզմն ու աջակցությունը շարունակել փոխանցել միգրանտներին՝ ընկերությունների միջոցով:

Զեկուցողը նշել է, որ այդ ընթացքում ընկերությունների համար հարկային նոր պարտավորություններ չեն առաջանա:

Իսկ երկրորդ փոփոխությամբ ավելի լավ պայմաններ կապահովվեն առեւտրային գործունեություն իրականացնող ընկերությունների համար. դրանց ավելի մեծ աջակցություն կտրվի:

Նախագիծը մշակել են Բաբկեն Թունյանն ու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:

Պատգամավորը սպառիչ հիմնավորել է նաեւ նախագծի քննարկման արագացված ընթացակարգը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Նարեկ Ղահրամանյանը:

Հարակից զեկուցումը ներկայացրել է ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը:

Փոխնախարարը նկատել է, որ տեխնոլոգիական ոլորտը բավականին արագ է զարգանում, եւ անհրաժեշտ է ճկուն քաղաքականություն վարել: «Քննարկվող փոփոխությունները կատարվում են տեխնոլոգիական ընկերությունների հետ իրավահարաբերությունները կարգավորելու նպատակով»,- ասել է ԲՏԱ նախարարի տեղակալը:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031