Տեխնիկական ու բյուրոկրատական հարցեր կան. Քըլըչը՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայկական լրատվամիջոցների հետ զրույցում անդրադարձել է սահմանի բացման հեռանկարներին.

Քըլըչը հրաժարվել է նշել սահմանի բացման կոնկրետ ժամկետներ՝ չցանկանալով մոլորության մեջ գցել հանրությանը:

Ըստ նրա՝ սահմանի բացման ճանապարհին միայն տեխնիկական խոչընդոտներ են մնացել: Շինարարական աշխատանքները գրեթե ավարտված են, սակայն անհրաժեշտ է լուծել անձնակազմի նշանակման, ինտերնետ կապի ապահովման և այլ ձևակերպումների հարցերը:

Հատուկ ներկայացուցիչը շեշտել է, որ Թուրքիան իր քաղաքական կամքի մասին հայտարարել է դեռևս 2022 թվականի օգոստոսին:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031