Հայաստանը պատրաստ է Եվրոպայի հետ մերձենալ այնքան, որքան Եվրոպան դա հնարավոր կհամարի․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստ է Եվրոպայի հետ մերձենալ այնքան, որքան Եվրոպան դա հնարավոր կհամարի։ Այս մասին մայիսի 5-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նշել է, որ այդ հարցին ինքը պատասխանել է դեռևս 2023 թվականին Եվրախորհրդարանի ամբիոնից ունեցած իր ելույթում. Հայաստանը պատրաստ է մոտենալ Եվրոպային այնքան, որքան Եվրոպան հնարավոր կհամարի։

Խոսելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրմամբ բացվող հնարավորությունների մասին՝ վարչապետը նշել է, որ փաստաթուղթը թույլ կտա ավելի արդյունավետ օգտագործել առկա ներուժը։ Ըստ նրա՝ փաստաթուղթը յուրօրինակ ուղերձ է տարբեր ոլորտների համար այն մասին, որ բարենպաստ պայմաններ են ստեղծվել մասնավոր և պետական ընկերությունների աշխատանքի համար։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930