Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա

Հանրապետության տարածքում մայիսի 4-ի ցերեկը, 5-7-ը ժամանակ առ ժամանակ, 8-ի և 9-ի ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Մայիսի 8-ի և 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 5-6-ը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, մայիսի 7-9-ը աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևանում մայիսի 4-ին՝ կեսօրից հետո, 5-7-ը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Մայիսի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031