Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը պարգևատրվել է «Փառքի» շքանշանով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարգևը նրան պետական ընթրիքի ընթացքում հանձնել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Պարգևը շնորհվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման, ինչպես նաև երկկողմ համագործակցության ընդլայնման և խորացման գործում ունեցած անձնական նշանակալի ավանդի համար։
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Պատվո լեգեոնի Մեծ խաչ շքանշանով։
Պարգևները նրանց պետական ընթրիքի ընթացքում հանձնել է Էմանուել Մակրոնը։
Պատվո լեգեոնի Մեծ խաչը Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևն է, որը սահմանվել է 1802 թվականին Նապոլեոն Բոնապարտի կողմից։
Ավելի վաղ, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը պարգևատրվել էր «Փառքի» շքանշանով։






































