Իրանը կջնջվի երկրի երեսից, եթե հարձակվի Հորմուզի նեղուցում նավերն ուղեկցող ամերիկյան ռազմանավերի վրա․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը «կջնջվի երկրի երեսից», եթե հարձակվի «Project Freedom» նախաձեռնության շրջանակում գործող ամերիկյան նավերի վրա։ Այս մասին հայտնում է Fox News-ը։

«Եթե նրանք հարձակվեն մեր նավերի վրա, Իրանը կջնջվի երկրի երեսից»,– նշել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ կարծում է՝ Իրանը դարձել է շատ ավելի ճկուն խաղաղ բանակցություններում։

Թրամփը նաև ընդգծել է, որ տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայությունը շարունակաբար ուժեղացվում է։

«Մենք ունենք շատ ավելի բարձր որակի զենք և զինամթերք, քան նախկինում։ Մենք ունենք լավագույն տեխնիկան։ Մենք ունենք բազաներ ամբողջ աշխարհում, որոնք լիովին համալրված են տեխնիկայով։ Մենք կարող ենք օգտագործել այդ ամենը, և կօգտագործենք, եթե անհրաժեշտ լինի»,– հայտարարել է նա։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031