Արաբական Միացյալ Էմիրությունների կրթության նախարարությունը հայտարարել է 2026 թվականի մայիսի 5-ից՝ երեքշաբթիից, մինչև մայիսի 8-ը՝ ուրբաթ, երկրի ամբողջ տարածքում մանկապարտեզների, ինչպես նաև բոլոր պետական և մասնավոր դպրոցների աշակերտների, ուսուցիչների և վարչական անձնակազմի համար հեռավար ուսուցման անցնելու մասին, գրում է Gulf Business-ը:
«Այս միջոցը ձեռնարկվում է կրթական համայնքի անվտանգությունն ու բարօրությունն ապահովելու համար»,- հայտարարել են գերատեսչությունում՝ հավելելով, որ իրավիճակը կվերանայվի ուրբաթ օրը՝ 2026 թվականի մայիսի 8-ին, և անհրաժեշտության դեպքում հնարավոր է ժամկետի երկարաձգում:
Այս քայլն արվել է ընդամենը մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ ապրիլի 20-ին՝ երկուշաբթի օրը, Արաբական Միացյալ Էմիրությունների ամբողջ տարածքում գործող դպրոցները հրավիրել էին աշակերտներին վերադառնալ դասարաններ, քանի որ առկա ուսուցումը վերսկսվել էր պատրաստվածության և անվտանգության ապահովման համալիր ծրագրերի մշակման ավարտից հետո:
Ավելի վաղ Արաբական Միացյալ Էմիրություններն հրթիռային վտանգ էր հայտարարել՝ Իրանին մեղադրելով լայնամասշտաբ հարձակման մեջ։






































