Զելենսկին մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը լռության ռեժիմ է հայտարարել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր թելեգրամյան ալիքում մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը լռության ռեժիմ է հայտարարել։

«Այսօրվա դրությամբ Ուկրաինային ուղղված որևէ պաշտոնական դիմում չի եղել մարտական գործողությունների դադարեցման ձևաչափի վերաբերյալ, որի մասին հայտարարվում է ռուսական սոցիալական ցանցերում։ Մենք կարծում ենք, որ մարդկային կյանքն անհամեմատ ավելի մեծ արժեք է, քան ցանկացած տարեդարձի «տոնակատարությունը»։ Այդ կապակցությամբ մենք հայտարարում ենք լռության ռեժիմ՝ սկսած մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը ժամը 00:00-ից։ Մինչև այդ պահը մնացած ժամանակահատվածում իրական է լռության հաստատումն ապահովելը։ Մենք կգործենք հայելային կերպով՝ սկսած նշված պահից։

Ժամանակն է, որ ռուսաստանցի ղեկավարները իրական քայլեր ձեռնարկեն իրենց պատերազմն ավարտելու համար, եթե Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը համարում է, որ Մոսկվայում զորահանդես չի անցկացնի առանց Ուկրաինայի բարի կամքի»,- գրել է Ուկրաինայի նախագահը։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930