Ֆուջեյրայի հրդեհի միջադեպը ամերիկյան արկածախնդրության արդյունք է. Pars Today

Ֆուջեյրայի նավթային օբյեկտներում բռնկված հրդեհը ամերիկյան արկածախնդրության հետևանք է, գրում է Pars Today թելեգրամյան ալիքը։

«Ֆուջեյրայի նավահանգստի նավթային օբյեկտներում բռնկված խոշոր հրդեհի և այն Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերին վերագրելու փորձերի կապակցությամբ իրազեկ ռազմական աղբյուրը հայտարարել է. «Իսլամական Հանրապետությունը նշված նավթային օբյեկտների վրա հարձակվելու որևէ նախնական ծրագիր չի ունեցել։ Տեղի ունեցածն ամերիկյան բանակի արկածախնդրության արդյունքն է, որը փորձում էր միջանցք ստեղծել Հորմուզի նեղուցի արգելված երթուղիներով նավերի անօրինական անցման համար։ Դրա պատասխանատվությունը կրում է ԱՄՆ բանակը։

Ամերիկացի քաղաքական գործիչները պետք է դադարեցնեն դիվանագիտական գործընթացում ուժի կիրառման տգեղ գործելաոճը և հրաժարվեն ռազմական արկածախնդրությունից այս զգայուն նավթային տարածաշրջանում, որից կախված է ամբողջ աշխարհի երկրների տնտեսությունը»»,- գրում է ալիքը։

Ավելի վաղ Al Jazeera հեռուստաալիքը, հղում անելով Ֆուջեյրայի էմիրության մամուլի ծառայությանը, հայտնել էր, որ էմիրության նավթային արդյունաբերական օբյեկտում խոշոր հրդեհ է բռնկվել Իրանի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։

Հարձակման հետևանքով Հնդկաստանի երեք քաղաքացի է վիրավորվել։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031