«Մենք մաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն, որը, իհարկե, կլինի կայուն, համապարփակ, տևական»:
Այս մասին Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում իր ելույթի ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ խոսքն ուղղելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և տեսակապով գագաթնաժողովին միացած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
«Չափազանց մեծ թվով երկրներ են այսօր ներկայացված, և շատ կարևոր է, որ Հայաստանն այսօր հանդես է գալիս բոլոր եվրոպացիների հետ միասին:
Առաջին անգամ է, որ 24 տարվա ընթացքում Ուկրաինայի նախագահն այց է կատարում Հայաստան, և սա նշանակալի փաստ է: Սա ցույց է տալիս մեր միասնականության մասշտաբը, նրանց, ովքեր կարևորում են կյանքը»,- հայտարարել է Զելենսկին:






































