Ես միանում եմ մյուս գործընկերներին և ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ճանապարհին ձեռք բերված առաջընթացը, ինչպես նաև գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Ալիևի ներկայությունը (տեսակապի միջոցով – խմբ.)։ Այս մասին մայիսի 4-ին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի լիագումար նիստի ընթացքում հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։
Նա տեղին է համարել այն, որ Կանադան դարձել է այս գագաթնաժողովին միացած առաջին ոչ եվրոպական երկիրը, քանի որ, իր խոսքով, այն ոչ եվրոպական երկրների մեջ ամենաեվրոպականն է։ «Մեր պատմությունները սերտորեն փոխկապակցված են», — նշել է Քարնին՝ հիշեցնելով, որ Կանադայում ապրում են տասնյակ հազարավոր հայեր։






































