Այսօր քարտեզի վրա Հայաստանը հստակ ամրագրվեց որպես Եվրոպական աշխարհի հիմնական վստահելի գործընկերն այս տարածաշրջանում. Աբրահամյան

«Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության ղեկավար Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Լուկաշենկո нервно курит в сторонке!

Սա իրապես պատմական պահ է Հայաստանի համար` այսօր քարտեզի վրա Հայաստանը հստակ ամրագրվեց որպես Եվրոպական աշխարհի հիմնական վստահելի գործընկերն այս տարածաշրջանում։

Իհարկե, թերահավատներն ասելու են` ի՞նչ է սա մեզ տալու, բայց հենց այսպիսի քայլերով են գործընկերներ ու երկարաժամկետ համագործակցություններ ձեւավորում։

Հենց նման համաժողովներն ու այս մակարդակի այցելություններն են բարձրացնում պատերազմի քաղաքական գինը` կանխելով ոտնձգության փորձը որեւէ պետության կողմից։

Այս տարի, փաստորեն, ունեցանք ԱՄՆ փոխնախագահի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետի առաջին այցերը Հայաստան։

Մեծ Բրիտանիայի որեւէ վարչապետ անկախ Հայաստան երբեւէ չէր այցելել, դեռ Խորհրդային Հայաստան, 1990 թ. հունիսին այցելել էր Մարգարետ Թետչերը` ի նշան աջակցության երկրաշարժից հետո։

Ոմն մեկը Հայաստանին ասում էր` Куда Вы денетесь, այդ ասողի հայաստանյան գործընկերներն էլ են դեռ դա պնդում ու էդ վախերով սնում։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930