«Մանչեսթեր Յունայթեդը» 3։2 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»

Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» գերլարված պայքարում առավելության հասավ գործող չեմպիոն «Լիվերպուլի» նկատմամբ (3-2):

Մանկունյացիները հիանալի մեկնարկեցին և շատ արագ երկու գնդակի առավելություն ստացան. 6-րդ րոպեին հաշիվը բացեց Մատեուս Կունյան, իսկ 14-րդ րոպեին Բենյամին Շեշկոն կրկնապատկեց «կարմիր սատանաների» առավելությունը։

Երկրորդ խաղակեսում մերսիսայդցիները կարողացան բեկել խաղի ընթացքն ու վերադառնալ. 47-րդ րոպեին Դոմինիկ Սոբոսլային կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 56-րդ րոպեին Կոդի Գակպոն վերականգնեց հաշվի հավասարակշռությունը (2-2):

Այնուամենայնիվ, վճռորոշ խոսքն այս դրամատիկ մրցավեճում ասացին տանտերերը. 77-րդ րոպեին Կոբի Մեյնուն խփեց ՄՅՈւ-ի երրորդ և հաղթական գոլը՝ խելահեղ հանդիպմանը դնելով վերջնակետ։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930