Սլովակիայի նախագահը Դավոսում հրավիրեց իր սենյակ. ՀՀ երկրորդ նախագահը հետաքրքիր դեպք հիշեց

Անձնական հարաբերություններում մի քիմիա կա, ինչ-որ մեկի հետ ստացվում է, մեկի հետ չի ստացվում։ Այս մասին երիտասարների և «Հայաստան» խմբակցության պատգամավորների հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե իր նախագահ եղած տարիներին եղե՞լ են դեպքեր, որ առանց որևէ լուրջ խնդրի զանգահարեր որևէ երկրի նախագահի։

«Այն ժամանակ, այո, նման կարգի քիմիա ձևավորվել էր Ֆրանսիայի նախագահի հետ, բավական հաճախակի ենք հանդիպում։ Այն ժամանակ Լեհաստանի նախագահ Կվասնևսկիի հետ հարաբերություններ կար, Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովի հետ լավ հարաբերություններ կային, Ռուսաստանի նախագահի հետ անկասկած, սկզբում Ելցինի հետ և շատ ավելի մոտ հարաբերություններ Պուտինի հետ»։ Քոչարյանը մի դեպք պատմեց Սլովակիայի նախագահի հետ կապված. «Դավոսում մենք նույն հյուրանոցում էինք մնացել, ինքն ինձ հրավիրեց իր մոտ։ Երբ արդեն իր սենյակում էինք, ասեց՝ մի խմիչք կա, արի փորձենք փոքր ռյումկաներով, դա միայն իմ ծննդավայրում, իմ գյուղում են սարքում, ուրիշ տեղ աշխարհում այս խմիչքից չկա։ Ասեցի՝ փորձենք։ Հոտ քաշեցի, հասկացա, որ հոնի օղի էր։ Խմեցի, ասացաի՝ ինչքա՞ն ես ուզում դրանից քեզ ուղարկեմ։ Ասեց ո՞նց։ Ասեցի՝ լսիր, մանկուց եմ ես էդ օղին խմում։ Չհավատաց։ Հենց հետ եկանք, էդ օղուց Ղարաբաղից երկու արկղ միանգամից ուղարկեցի իրեն և բավական ջերմ հարաբերությունները շարունակվել են բավական երկար ժամանակ»։

Մեկ այլ դեպք էլ Քոչարյանը պատմեց Լեհաստանի նախագահի հետ կապված. «Լեհաստանի նախագահի այց էր պլանավորած, ինքը պետք է գար, հետո զանգեց, ասեց՝ գիտես, ինչ-որ բաներ կան, հնարավո՞ր է այցը հետաձգենք։ Ինքը զանգեց, որ ես հանկարծ չմտածեմ այլ բան կամ չնեղանանք, որովհետև պրոտոկոլային միջոցառումներով, պատրաստվել ենք արդեն։ Ասացի՝ մի տարբերակ կա, կներեմ, եթե քո ծնունդը այստեղ անենք։ Ծնունդն էլ երկու ամիս հետո էր։ Եետո եկավ իր ծնունդը նշեցինք Սևանում»։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031