«Դուք նիկոլակա՞ն եք», «Ձեր ունեցվածքը որտեղի՞ց եք դիզել». Լրագրողների հարցերը՝ Աբրահամ Սրբազանին

Դուք բոլոր հարցերի պատասխանները կստանաք Եպիսկոպոսաց ժողովից հետո, ժողովից առաջ ոչ ես, ոչ որևէ մեկն իրավունք չունի հայտարարություններ անելու, այլապես ժողովն անիմաստ կլինի։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25–ին, Մայր Աթոռում Եպիսկոպոսաց ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Վայոց Ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը՝ ով Խաչիկ գյուղում ներկա է եղել պատարագի, որտեղ եղել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հարցին՝ կո՞ղմ եք, որ ձեզ Մայր Աթոռից ձեզ թիրախավորում են, նա պատասխանեց. «Ժամանակը բոլոր այդ հարցերի պատասխանը կտա։ Ես չեմ պատրաստվում որեւէ մեկին պատասխանել կամ արձագանքել։ Ես ժողովից առաջ իրավունք չունեմ որեւէ հայտարարություն անելու։ Բոլոր հարցերը քննարկվելու են ժողովում»։

Ինչ վերաբերում է նրան, որ իր ներկայությամբ պատարագի ժամանակ զեղչվել կաթփողիկոսի անունը, նա նորից կրկնեց. «Ժողովին այդ բոլոր հարցերը կհնչեն, ես այդ հարցի պատասխանը ունեմ։ Այդ հարցը ևս ժողովի օրակարգում է։ Ես չգիտեմ՝ ինչպիսի լուծում է լինելու, ինչպիսի ձեւով է քննարկվելու։ Ես այս պահին չգիտեմ՝ ժողովն ինչպիսի որոշում կկայացնի»։

Լրագրողները բազամթիվ հարցեր ուղղեցին թեմի առաջնորդին, սակայն նա գրեթե բոլոր հարցերին նույն պատասխանն էր տալիս, որ բոլոր հարցերի պատասխանը կլինի ժողովում։

Իսկ հարցերը տարատեսակ էիր. «Դուք նիկոլակա՞ն եք։ Եթե Եպիսկոպոսաց ժողովը որոշի կարգալույծ անել այն հոգևորականներին, որոնց ներկայութամբ զեղչվել է Վեհափառի անունը, այսինքն ձեզ և Գևորգ եպիսկոպոսին, դուք ի՞նչ կանեք։ Կարգալույծ քահանան կարո՞ղ է պատարագ մատուցել։ Կաթողիկոսը զավակ ունի՞։ ՔՊ–ն ասում է, որ Կտրիչ Ներսիսյանը պետք է հեռանա, կիսո՞ւմ եք այս տեսակետը։ Դուք կոմերսանտություն եք անում, գործարքի եք գնում։ Ձեր ունեցվածքը որտեղի՞ց եք դիզել, ճի՞շտ է, որ դուք ունեք ՀԷԿ։ Ձեր ունեցած ռեստորանն է խանգարել, որ եկեղեցին ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում»։

Նա, մասնավորապես, ասաց. «Ժողովի որոշումը, որը կքննարկվի ու կքվեարկվի, ընդունելի է բոլորի համար։ Եթե դուք ձեզ վերագրում եք դատելու և հոգևորին, և աշխարհիկին, ես այդ իրավունքը չունեմ։

Կարգալույծ քահանա արտահայտությունը ժողովի ժամանակ քննվելու է։ Եթե դրա վերաբերյալ Մայր Աթոռը կարծիք է հայտնել, ես դրան հակառակ որեւէ բան ասել չեմ կարող։ Որևէ եպիսկոպոս, որևէ թեմի առաջնորդ ենթակա է Մայր Աթոռին։ Եթե Մայր Աթոռը որեւէ հայտարարություն է անում, դա ընդունելի է բոլորի համար, քանի դեռ այդ հոգևորականը գտնվում է այդ իշխանության ներքո։

Կաթողիկոսը զավակ ունենալու փաստի վերաբերյալ որեւէ հայտարարություն անել չեմ կարող, ես իհարկե, տեղեկություն չունեմ։

Մայր Աթոռը հայտարարություն է տարածել, որտեղ շատ հստակ ասված է, որ եպիսկոպոսը իրավունք ունի, պարտավոր է ներկա գտնվել իր թեմում տեղի ունեցող որեւէ պատարագի։ Դա եպիսկոպոսի իրավասության ներքո է, և դա ճիշտ է։ Խաչիկ գյուղում պատարագը այն եզակի պատարագներից էր, երբ ես ընդամենը ամբողջ պատարագի ընթացքում աղոթում եմ մեր երկրի ու ժողովրդի համար»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականները մասնակցել էին Վայոց ձորի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագի։ Այն մատուցել է Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը։ Պատարագի ընթացքում չի հիշատակվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունները, ինչպես սովորաբար լինում է։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930