Վաշինգտոնը մեկ տարով դադարեցրել է Չինաստանի դեմ առևտրային հետաքննությունը

Վաշինգտոնի վարչակազմը մեկ տարով կասեցրել է Չինաստանի դեմ նավաշինության և նավագնացության վերաբերյալ առևտրային վարույթները։ Այս մասին ասվում է ԱՄՆ առևտրային ներկայացուցչի նոյեմբերի 9-ին տարածած հայտարարության մեջ։

Փաստաթղթի համաձայն՝ հետաքննության շրջանակներում բոլոր գործողությունները կդադարեցվեն նոյեմբերի 10-ի կեսգիշերին։ Գործընթացը սկսվել է 2024 թվականի ապրիլին և վերաբերում է Չինաստանի ենթադրյալ անարդար գործելակերպին նավաշինության, նավագնացության և լոգիստիկայի ոլորտներում։ ԱՄՆ իշխանությունները պնդում են, որ Չինաստանը ձգտում է ապահովել գերիշխող դիրք այս ոլորտներում։

Հայտարարության համաձայն՝ Կասեցումը հաջորդում է ԱՄՆ նախագահ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև 2025 թվականի նոյեմբերի 1-ին Սպիտակ տան կողմից հայտարարված պատմական առևտրատնտեսական համաձայնագրին։ Այս համաձայնագրի լույսի ներքո և նախագահի կարգադրության համաձայն՝ Միացյալ Նահանգների առևտրային ներկայացուցիչը մեկ տարով՝ սկսած 2025 թվականի նոյեմբերի 10-ից, կասեցնում է այս հետաքննության շրջանակներում ձեռնարկված պատասխան գործողությունները։ Միացյալ Նահանգները կբանակցի Չինաստանի հետ՝ համաձայն 301-րդ բաժնի՝ այս հետաքննության ընթացքում բարձրացված հարցերի վերաբերյալ։ Այս գործողությունները ձեռնարկելուն զուգահեռ՝ Միացյալ Նահանգները կշարունակի իր ներքին ջանքերը և քննարկումները հիմնական դաշնակիցների և գործընկերների հետ՝ ամերիկյան նավաշինության վերակենդանացման վերաբերյալ։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930