Մենք, այո, առաջին քրիստոնյա ազգն ենք, բայց բոլորը չգիտեն. Իմ ցանկությունը դա է եղել, որ բոլորն էլ իմանան, որ պահպան լինի մեր ազգին, մեր ժողովրդին, ավելի մեծ ճանաչում տա։ Այս մասին Հիսուս Քրիստոսի արձանի մոտ հայտարարել է ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը։
«Հիմնականում սա է նպատակը եղել, որ դա լինի ազգային կառույց։ Որպես հայ ազգի որդի, դա արել եմ իմ ազգի, իմ ժողովրդի համար։ Սա պետք է լինի խորհրդարանի ազգային վերածննդի, ներքին հաշտության, համերաշտության խորհրդանիշ։ Մենք պետք է կարողանանք ուս ուսի տված կառուցենք։ Չի կարելի մեկը մեկին վիրավորի, ցեխ շպրտի։
Կարո՞ւմ ես՝ գործ արա, որ մենք կարողանանք ոտքի կանգնենք, ամրապնդվենք, հզորանանք, անվտանգություն ապահովենք, տնտեսություն զարգացնենք, որ մեր երիտասարդությանը, մեր երեխաներին, թոռներին չթողենք խեղճացած, պարտված կարգավիճակում, մեզ ամոթ է։ Հիմնական դա է խնդիրը։
Բոլորը բոլորին կարող են վիրավորել, բայց լիարժեք գործ անել բոլորը չեն կարող։ Ուրեմն ով կարող է անել, նրան պետք է ողջունել, կանգնենք կողքը, լիարժեք անենք»,–ասաց նա։





































