«Մշակութային Սերունդ» համերգի շրջանակում երաժիշտ երեխաներն իրենց ծնողների հետ ելույթ կունենան մեկ բեմում

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում նոյեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, կմեկնարկի եզակի կրթամշակութային նախագիծը՝ «Մշակութային Սերունդ», որի շրջանակում երաժիշտ երեխաներն իրենց երաժիշտ ծնողների հետ ելույթ կունենան մեկ բեմում։

att.QkzXDQ3c5dKpsqxMhx0QIlvfTBeS8a5XriLmsr-0H4M.jpeg (60 KB)

Նախագծի նպատակն է՝

• խթանել երեխաների կրթական և ստեղծագործական աճը,

• սատար կանգնել և համախմբել երաժիշտներին,

• հնարավորություն տալ երիտասարդ կատարողներին բեմում հանդես գալու և կատարելագործելու իրենց արվեստը։

«Մշակութային Սերունդ» նախաձեռնությունը միտված է զարգացնելու դասական երաժշտության հանդեպ սերը երեխաների, պատանիների և երիտասարդների շրջանում, ապահովելու սերունդների փոխգործակցությունը երաժշտության միջոցով, ինչպես նաև սերտացնելու Հայաստանի և Սփյուռքի երաժիշտների կապը։

Այս միջոցառումը ևս մեկ քայլ է մշակութային արժեքների պահպանման, փոխանցման և զարգացման գործում՝ ամրապնդելով սերունդների հոգևոր ու ստեղծագործական կապը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031