Նոյեմբերի 11-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հարավարևմտյան քամիները կփչեն 2-5 մ/վրկ արագությամբ։ Սպասվում է, որ մինչև շաբաթվա վերջ ջերմաստիճանը կմնա անփոփոխ։ Հայպետհիդրոմետից NEWS.am-ին հայտնել են, որ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում գիշերը ջերմաստիճանը կհասնի +3-ից +5°C-ի, իսկ վաղը ցերեկը՝ +18-ից +20°C-ի։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +13+17,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +13+16,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +17+19,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +13+17,
Լոռիում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +19+21,
Տավուշում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +19+22,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +13+16,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +16+20,
Արարարատում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +19+21,
Արմավիրում՝ գիշերը՝ 0+2, +19+21,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը -1+2, ցերեկը +14+16,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը 0+4, ցերեկը +19+21,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը +4+9, ցերեկը +23+26,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը -3+2, ցերեկը +18+22:







































