«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը բացել է իր առաջին տարածքային կառույցը Կապանում (վիդեո)

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը բացեց իր առաջին տարածքային կառույցը Կապանում։

Սյունիքի մարզից սկսելը խորհրդանշական նշանակություն ունի նախաձեռնության անդամների համար․ այն մեր հաղթանակների, սխրանքների դարբնոցն է, այստեղից է սկսվում մեր հայրենիքի վերածնունդը։

Բացման խոսքով հանդես են եկել «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը, քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը, Կապանի տարածքային կառույցի ղեկավար Հրայր Խաչատրյանը, «Շանթ դաշինքի» նախագահ Շահեն Հարությունյանը։

Սիրելի’ քաղաքացիներ, մեզ միանալու համար կարող եք այցելել մեր գրասենյակ՝

ք. Կապան, Գարեգին Նժդեհի փողոց 18/17 հասցեում կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 094 502 086։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031