Իմ անունով WhatsApp հաշիվ է բացվել այլ հեռախոսահամարից. Դա ես չեմ. Մի պատասխանեք. Արմեն Փամբուխչյան

Ուզում եմ տեղեկացնել, որ իմ անունով WhatsApp հաշիվ է բացվել այլ հեռախոսահամարից։ Հնարավոր է՝ ստանաք հաղորդագրություններ, որոնք կարող է թվալ, թե ուղարկված են իմ կողմից, բայց դա ես չեմ։ Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Նման հաղորդագրություններ կարող են գալ ոչ միայն WhatsApp-ից, այլև Telegram-ից կամ այլ հարթակներից։

Խնդրում եմ՝

— Չպատասխանել նման հաղորդագրություններին,

— Չսեղմել հղումների վրա,

— Չտրամադրել անձնական տվյալներ։

Այս մասին հայտնում եմ, որպեսզի տեղեկացված և զգոն լինեք։

Խնդրում եմ, նախքան արձագանքելը, միշտ վստահ լինել, որ հաղորդագրությունը իսկապես իմ կողմից է»։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031