Երեք օրում բացահայտվել է հանցագործության 253 դեպք. Գրանցվել է 40 ավտովթար. Զոհվել է 4, վիրավորվել՝ 46 մարդ

Հանրապետությունում ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները նոյեմբերի 7-10-ը բացահայտել են 253 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

51 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

37 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,

18 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,

15 դեպք՝ ֆիզիկական ներգործության,

13 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,

12 դեպք՝ հոգեկան ներգործունեության,

11 դեպք՝ խարդախության,

9 դեպք՝ խուլիգանության,

7-ական դեպք՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, սառը զենքի հայտնաբերման,

5-ական դեպք՝ ծառերը, թփերը ապօրինի հատելու, փաստաթուղթ կեղծելու,

4-ական դեպք՝ ինքնիրավչության, զենք-զինամթերքի առգրավման,

3 դեպք՝ գույքը ոչնչանցելու կամ վնասելու,

2-ական դեպք՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու։

Բացահայտվել են նաև կողոպուտի, շորթման, թմրանյութի իրացման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, փաստաթղթեր կեղծելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝

4 դեպք՝ շորթման,

2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,

1-ական դեպք՝ սպանության, բնակարանային գողության, խարդախության։

Հայտնաբերվել է 21 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը։

Հայտնաբերվել է 2 անհայտ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։

Անցած 3 օրում գրանցվել է 40 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 46-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031