Կեսգիշերին Իսակովի պողոտայում «Nissan»–ը բախվել է ծառին և բռնկվել. Վարորդին հասցրել են հիվանդանոց

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 00։43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում այրվում է ավտոմեքենա: Այս մասին NEWS.am–ին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։55-ին, մարվել՝ 01։07-ին։ Այրվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը, իսկ բեռնախցիկը՝ մասամբ։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930