Վանաձորում 34-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 68-ամյա հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցում Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Սուրեն Ղ․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 68-ամյա Արմենուհի Թ․-ին, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930