Պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանը միայնակ է կռվnւմ ամբողջ Արևմուտքի դեմ. մենք դաշնակիցներ չունենք մարտադաշտում. Լավրով

Պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանը դաշնակիցներ չունի Արևմուտքի դեմ պայքարում, նա հույսը դնում է միայն իր վրա, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանը միայնակ է կռվում ամբողջ Արևմուտքի դեմ։ Առաջին համաշխարհային պատերազմում, Երկրորդ համաշխարհային պատերազմում մենք դաշնակիցներ ունեինք։ Հիմա մենք դաշնակիցներ չունենք մարտադաշտում։ Հետևաբար, պետք է հույսներս դնենք ինքներս մեզ վրա։ Չի կարելի թույլ տալ որևէ թուլություն կամ անգործություն», — ասել է Լավրովը «Նշանակությունների տարածք» XI համառուսաստանյան երիտասարդական կրթական ֆորումում։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պնդում է իր օրինական պահանջները՝ անվտանգության ապահովում, ՆԱՏՕ-ի չընդլայնում, Ուկրաինայի ռուսալեզու բնակչության պաշտպանություն։

«Հատուկ ռազմական գործողություն սկսելուն այլընտրանք չկար։ Տարածքները չէ, որ մեզ համար կարևոր են… Մենք ունենք աշխարհի ամենամեծ երկիրը։ Մեզ համար կարևոր է, որ դարեր շարունակ այնտեղ ապրած, ռուսական մշակույթի, ռուսերեն լեզվի, ռուսական կրթության կրող, նույն մշակույթում իրենց երեխաներին դաստիարակելու ցանկություն ունեցող մարդիկ չոչնչացվեն, նրանց իրավունքները պաշտպանված լինեն։ Սա բացարձակապես օրինական պահանջ է։ Եվ, իհարկե, մեր սահմանադրությունում ամրագրված իրողությունների ճանաչումը բացարձակապես անվիճելի պահանջ է», — ընդգծել է Լավրովը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031