Փրկարարներն օգնության են հասել Աժդահակ լեռան ստորոտում վնասվածք ստացած արշավականին

Հուլիսի 24-ին, ժամը 17:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ 11 քաղաքացուց բաղկացած արշավախումբը գտնվում է Կոտայքի մարզի Աժդահակ լեռան ստորոտներից մեկում, արշավականներից մեկը կոտրել է ոտքը․ անհրաժեշտ է օգնություն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Որոնողափրկարարական աշխատանքներին աջակցել է Աժդահակի բազային ճամբարի ղեկավարը։

Փրկարարները և բժիշկներն Աժդահակի արևելյան ստորոտին հայտնաբերել են քաղաքացուն՝ ոտքի ստորին հատվածի վնասվածքով։ Շտապօգնության բժիշկը տեղում ցուցաբերել է անհրաժեշտ առաջնային բուժօգնություն։

Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 500 մ մոտեցրել են փրկարարական ավտոմեքենային, այնուհետև ուղեկցել մինչ շտապօգնության ավտոմեքենան․ վերջինս հոսպիտալացվել է։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031