Վարորդական իրավունք չունեցող և ոչ սթափ վիճակում գտնվող տղամարդու մեքենայում թմրանյութ է հայտնաբերվել

Հուլիսի 22-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, Արարատի մարզի պարեկները Երևան-Մեղրի ճանապարհին՝ Նոյակերտ բնակավայրի հատվածում, ստուգման նպատակով կանգնեցրել են «Կիա» մակնիշի մի ավտոմեքենա։ Պարզվել է, որ 45-ամյա վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական և ոչ սթափ վիճակում է։ Նա մեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արարատի բաժին։

Մեքենայի սրահում եղել է մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով պոլիէթիլենային տոպրակ։ Վարորդը հայտնել է, որ այն մարիխուանա է։

Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031