Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կժամանի Հայաստան

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կժամանի Հայաստան։ Նա կմասնակցի «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին։ Աս մասին տեղեկացնում է համաժողովի ֆեյսբուքյան էջը։

Համաժողովը տեղի կունենա մայիսի 26-27-ը, նա կմասնակցի համաժողովի երկրորդ օրվա պանելային քննարկմանը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ համաժողովին կմասնակցեն Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչը, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031