ՀՀ ԱԺ հերթական նիստ. ուղիղ

Ազգային ժողովն այսօր՝ մայիսի 6-ին գումարել է իր հերթական քառօրյա նիստերը: Օրակարգում ընդգրկված է 30 հարց:

Մասնավորապես, Խորհրդարանը կընտրի Բարձրագույն դատական խորհրդի անդամի: Այս պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է երեք թեկնածուների՝ Աշոտ Հայրապետյանին, Արմենուհի Հարությունյանին և Անահիտ Աբրահամյանին:

Բացի այդ խորհրդարանը կընտրի նաեւ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ. Այս պաշտոնում կառավարությունն առաջադրել է Աննա Պետրոսյանի թեկնածությունը:

Բացի այդ, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում ընդդիմադիր երկու խմբակցություններն առաջադրել են համաձայնեցված մեկ միասնական թեկնածու՝ Արա Նռանյանին, ով նախկինում եղել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր:

Խորհրդարանի կողմից քննարկվող հարցերի թվում են նաեւ հետեւյալ հարցերը.

— Հայաստանի Հանրապետության դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդում

— Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի 2024 թվականի գործունեության մասին հաղորդում

— Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի 2024 թվականի գործունեության մասին հաղորդում

— 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը եւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույց

— Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թվականի գործունեության մասին հաղորդում

ԱԺ-ի օրակարգում է նաեւ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից արտահերթ համարված «Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը: Այն կքննարկվի այսօր երկրորդ հիմնական նիստում:

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930