Skip to main content

Արգելել են Արա Աբրահամյանի մուտքը Հայաստան. Ռուբեն Մելիքյան

Քիչ առաջ տեղեկացա, որ իշխանություններն այս պահին արգելում են Հայաստան մուտք գործել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին։ Պարոն Աբրահամյանը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանում: Այս մասին գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Որքան տեղյակ եմ՝ պարոն Աբրահամյանը ունի նաև ՀՀ քաղաքացիություն, և այդ պայմաններում մուտքի արգելքն իրենից ներկայացնում է ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածի 3-րդ մասի ուղիղ խախտում»,-գրել է նա:

«Արդեն 5 ժամ է ինչ «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ սահմանապահները արգելում են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի մուտքը Հայաստա», չնայած ինքը ՀՀ քաղաքացի է, այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի հայերի միությունից:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031