Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության և գործադուլի դուրս եկած աշխատակիցները միջև հանդիպումը սկսվել է, Քաջարանից հաղորդում է «Ազատության» Սյունիքի թղթակիցը:
Ձեռնարկության աշխատակիցները, նաև Քաջարանի մի խումբ բնակիչներ ժամեր առաջ հավաքվել էին կոմբինատի մուտքի մոտ՝ պահանջելով հանդիպում տնօրինության հետ։ Հանդիպման համաձայնություն էր ձեռք բերվել, այն նշանակվել էր երեկոյան ժամը 5-ին:
Գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը հանդիպումից առաջ «Ազատությանը» փոխանցել է, որ «մինչև խնդիրը չլուծվի, ընդվզումը շարունակվելու է»։ Մխիթարյանը նաև պարզաբանել է՝ աշխատավարձի արժանապատիվ բարձրացման իրենց պահանջը ենթադրում է աշխատավարձի բարձրացում 120-150 հազար դրամով։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն վեցերորդ օրն է կանգնած է։ Գործադուլի դուրս եկած աշխատակիցները պահանջում են աշխատավարձի արժանապատիվ բարձրացում՝ անընդունելի համարելով տնօրինության առաջարկները։ Երեկ երեկոյան գործադուլավորների և կոմբինատի ղեկավարության միջև տեղի ունեցած հանդիպումը որևէ արդյունք չտվեց։ Կողմերն այդպես էլ համաձայնության չեկան։