Հանած դիվանագիտական արարողակարգային նորմերը, այդտեղ կար մի շատ հետաքրքրական հիշատակում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի կողմից, նա անվանեց ՀՀ-ն Ռուսաստանի համար բնական դաշնակից:
Այս մասին ԱԺ ժեպազրույցների ժամին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ՌԴ-ում ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպմանը:
Պատգամավորը նշեց, որ խնդրել է գործընկերներին գուգլով փորձել գտնել գոնե մեկ անգամ նմանօրինակ ձևակերպում ռուս որևէ պաշտոնյայի կողմից հայ-ռուսական հարաբերությունների մասին:
«Կարծում եմ՝ պետք չէ պրոֆեսոր լինել հասկանալու համար, որ այդ մի բառը շատ էական է, որովհետև այդ հարաբերությունները ստրատեգիական-դաշնակցային են, այլ ոչ թե բնական-դաշնակցային: Չեմ կարծում, թե այս անգամ դա բառի ընտրություն էր, այդ բառն իմաստ ունի, որը լավագույնս ցույց է տալիս, թե ինչ վիճակի են հասցրել հայ-ռուսական հարաբերություններն այս իշխանությունները»,- ասաց նա: