Նիկոլ Փաշինյանը Մհեր Գրիգորյանին գործուղել է Մոսկվա

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործուղվել է Ռուսաստանի Դաշնություն. որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գրիգորյանը մասնակցում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստին։

Ռուսաստան են մեկնել նաև ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը, տարածքային
կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը, էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, ՊԵԿ փոխնախագահ Աշոտ Մուրադյանը։

Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Մհեր Գրիգորյանը վարչապետին պետք է գործուղման մասին հաշվետվություն ներկայացնի։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031