Ալեն Սիմոնյանը վատ բան չի ասել, ուղղակի ճնշել է ինձ ուրիշ իմաստով․ Աղազարյանը՝ Սիմոնյանի հետ երեկվա հանդիպման մասին

«Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան էն, որ ինքն արեց իմ գլխին», — Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ երեկ 40 րոպե տևած հանդիպումից հետո, այսօր ճեպազրույցի ժամանակ, հայտարարեց իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Աղազարյանը չմանրամասնեց, թե ինչ է արել Սիմոնյանը, միայն ասաց, որ իրեն չի վիրավորել։

«Ուր էր, թե վիրավորած լիներ, պատասխանը ստանար։ Վատ բան չի ասել, ուղղակի ճնշել է ինձ՝ ուրիշ իմաստով», — ասաց իշխանական պատգամավորը։

Ալեն Սիմոնյանը դեռ չի արձագանքել Աղազարյանի հայտարարություններին։

Պատգամավորն այսօր նաև նշեց, որ այս պահին պատգամավորական մանդատը վայր դնելու մասին որոշում չունի, սպասում է իր ընկերոջը, որ պետք է Հայաստան գա արտասահմանից։

«Երեկ ես հեռախոսազանգ եմ ստացել Մոսկվայից՝ իմ մանկության, դպրոցական, ուսանողական ընկերոջ կողմից, որ ինքը շատ կնեղանա ինձանից, եթե արձագանքեմ վարչապետի հրապարակավ խնդրանքին առանց իրեն տեսնելու։ Հիմա ես սպասում եմ իր գալուն, երեկոյան կասի, երբ է գալու»,- ասաց Աղազարյանը։

Թե ում մասին է խոսքը, պատգամավորը կրկին չակերտներ չբացեց։

Կառավարության անդամների հրաժարականների օրերին լրատվամիջոցները գրեցին՝ մանդատները վայր դնելու հորդորներ վարչապետից պատգամավոր Աղազարյանն ու Նարեկ Զեյնալյանն էլ են ստացել։ Աղազարյանը հակադարձել էր՝ նշելով, թե Փաշինյանն անգամ ակնարկ չի արել իր հեռանալու մասին։

«Ինձ նման խոշորագույն գործչին վարչապետը չի ստիպի մանդատից հրաժարվել», — ասել էր իշխանական պատգամավորը։

Աղազարյանի այս հայտարարությունից երկու օր անց, սակայն, Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում, վարչապետն ասաց, որ ինչպես Արգիշտի Քյարամյանին է դիմել հրաժարականի խնդրանքով, նույն կերպ և նույն պատճառաբանությամբ խնդրանքով դիմել է նաև Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին՝ հույս հայտնելով, որ իր խնդրանքն անարձագանք չի մնա։

Իշխանական Աղազարյանի անունը կապվում է երկու տարբեր քրեական գործերի հետ, մեկն առնչվում է մանր եղջերավորների գործին, կասկածներ կան, թե ինքը մանր եղջերավորների բիզնեսում հովանավորչություն է արել։ Օրերս էլ նա հրավիրվել էր Հակակոռուպցիոն կոմիտե՝ խորհրդարանում Քննչականի արդեն նախկին ղեկավարի հայտարարությունից հետո․ պատգամավորն ու Քյարամյանը լեզվակռվի էին բռնվել, երբ Արգիշտի Քյարամյանը հայտարարել էր՝ իշխանական պատգամավորը միջամտել է որդուն վերաբերող՝ ավտոներկրողների քրեական գործին։

Լրահոս

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավանություն չի տալիս Իրանի լիակատար ոչնչացման գործողություններին, բայց նաև չի աջակցում տարածաշրջանի երկրների նկատմամբ Իրանի պատասխան դիրքորոշմանը։ Այս մասին նա ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Էրդողանը նաև հայտարարել է, որ «եթե Իսրայելի կողմից Գազայում և այլուր օրենքի նկատմամբ անտեսումը չդադարեցվի, տարածաշրջանը կշարունակի խաղաղության կարիք ունենալ»։

UFC-ի կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը մանրամասնել է, թե ինչու է խափանվել թեթև քաշային կարգի գործող տիտղոսակիր, Իլիա Թոփուրիայի հետ նախատեսված իր մենամարտը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թոփուրիան կգլխավորի Սպիտակ տանը կայանալիք UFC-ի մրցաշարը, որտեղ ուժերը կչափի Ջասթին Գեյջիի հետ։ «Ես հոգնել եմ Թոփուրիայի և նրա թիմի հորինված պատմություններից։ Ինձ զանգահարեցին և մենամարտ առաջարկեցին Սպիտակ տանը։ Ես համաձայնեցի։ Հաջորդ օրն ինձ տեղեկացրին, որ նա անիրատեսական հոնորար է պահանջել։ UFC-ն մերժեց պայմանները, և նա հրաժարվեց մենամարտից։ Այսքանը, ուրիշ ոչինչ։ Նույնիսկ նրա մենեջերն է դա հաստատել։ Իլիա՛, հերիք է շատախոսես։ Ամեն հարցազրույցում դու մի նոր պատմություն ես պատմում։ Դու ես հրաժարվել մենամարտից, և դու դա շատ լավ գիտես»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մախաչևը։ Հիշեցնենք, որ Իսլամ Մախաչևն MMA-ում անցկացրել է 29 մենամարտ և տարել 28 հաղթանակ։ Իլիա Թոփուրիայի ակտիվում գրանցված է 17 հաղթանակ՝ անցկացրած նույնքան մենամարտերում։

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930