Եթե տնտեսական շահ լինի, ոչ մի տեղ, նաև Ադրբեջանում չեն մտածի պատերազմի մասին. Պապոյանը՝ «խաղաղության խաչմերուկի» մասին

Մենք ցորեն էլ ենք ներմուծում, բրինձ էլ ենք ներմուծում, ցորեն էլ ենք օգտագործում, բրինձ էլ ենք օգտագործում և ցորեն էլ ենք ներմուծելու, բրինձ էլ ենք ներմուծելու: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ումլրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչ կարծիք ունի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարության մասին, թե ռազմավարական անվտանգությունից ելնելով՝ հնարավոր է սկսենք ցորենի փոխարեն բրինձ օգտագործել:

Հարցին էլ՝ ռազմական էսկալացիայի կգնա՞ Ադրբեջանը, նման մտավախություն չկա՞, նա պատասխանեց. «Բոլոր այդ մտահոգությունների վերացման ճանապարհը մեկն է՝ խաղաղության պայմանագիրը և «խաղաղության խաչմերուկը»: Ընդ որում, «Խաղաղության խաչմերուկ»-ը քաղաքական գործիք չէ, տնտեսական գործիք է, որով արևելքը կապվում է արևմուտքին, հարավը՝ հյուսիսին: Եթե այդ տնտեսական հետաքրքրությունները տեղի ունեցան Հայաստանում ու Ադբեջանում, ոչ մի տեղ՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում և ոչ էլ այլ տեղ չեն մտածի պատերազմի մասին, որովհետև այդ տարածքով և՛ Հաայստանը, և՛ Ադրբեջանը, և՛ երկու երկրների հարևանները, և՛ աշխարհորի բոլոր մեծ ու փոքր պետությունները փող են աշխատելու»,- ասաց նա:

Պապոյանը նշեց, որ ստորագրման ժամկետների մասին չգիտի, բայց եթե ոչ մի խոչընդոտ չառաջանա, Հայաստանը պատրաստ է, մեկ շաբաթում էլ հնարավոր է կազմակերպել խաղաղության համաձայնագրի ստորագրումը:

Լրահոս

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավանություն չի տալիս Իրանի լիակատար ոչնչացման գործողություններին, բայց նաև չի աջակցում տարածաշրջանի երկրների նկատմամբ Իրանի պատասխան դիրքորոշմանը։ Այս մասին նա ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Էրդողանը նաև հայտարարել է, որ «եթե Իսրայելի կողմից Գազայում և այլուր օրենքի նկատմամբ անտեսումը չդադարեցվի, տարածաշրջանը կշարունակի խաղաղության կարիք ունենալ»։

UFC-ի կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը մանրամասնել է, թե ինչու է խափանվել թեթև քաշային կարգի գործող տիտղոսակիր, Իլիա Թոփուրիայի հետ նախատեսված իր մենամարտը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թոփուրիան կգլխավորի Սպիտակ տանը կայանալիք UFC-ի մրցաշարը, որտեղ ուժերը կչափի Ջասթին Գեյջիի հետ։ «Ես հոգնել եմ Թոփուրիայի և նրա թիմի հորինված պատմություններից։ Ինձ զանգահարեցին և մենամարտ առաջարկեցին Սպիտակ տանը։ Ես համաձայնեցի։ Հաջորդ օրն ինձ տեղեկացրին, որ նա անիրատեսական հոնորար է պահանջել։ UFC-ն մերժեց պայմանները, և նա հրաժարվեց մենամարտից։ Այսքանը, ուրիշ ոչինչ։ Նույնիսկ նրա մենեջերն է դա հաստատել։ Իլիա՛, հերիք է շատախոսես։ Ամեն հարցազրույցում դու մի նոր պատմություն ես պատմում։ Դու ես հրաժարվել մենամարտից, և դու դա շատ լավ գիտես»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մախաչևը։ Հիշեցնենք, որ Իսլամ Մախաչևն MMA-ում անցկացրել է 29 մենամարտ և տարել 28 հաղթանակ։ Իլիա Թոփուրիայի ակտիվում գրանցված է 17 հաղթանակ՝ անցկացրած նույնքան մենամարտերում։

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930