Այսօր լավ հանդիպում անցկացրեցի․ Խաչանով

Աշխարհի 24-րդ ռակետ Կարեն Խաչանովը մեկնաբանել է իր ելույթը Վիեննայում (Ավստրիա) ATP-500 կարգի մրցաշարի մեկնարկային խաղում։

Առաջին շրջանի խաղում նա վստահորեն հաղթեց բրազիլացի Տիագո Ուայլդին։ Հանդիպումն ավարտվել է 6:2, 6:4 հաշվով։

«Այսօր լավ հանդիպում անցկացրեցի»,- գրել է Խաչանովը սոցցանցի իր էջում։

Վիեննայի մրցաշարի քառորդ եզրափակիչ դուրս գալու համար Կարեն Խաչանովը կխաղա ամերիկացի Բրենդոն Նակաշիմայի հետ։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930