Սուրեն Պապիկյանն ընդունել է Կիպրոսի պաշտպանության նախարարին (տեսանյութ)

Սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասին։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչական համալիրում տեղի է ունեցել Վասիլիս Պալմասի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։

Հնչել են Հայաստանի և Կիպրոսի պետական օրհներգերը։

Հիշեցնենք՝ Պապիկյանի հրավերով սեպտեմբերի 24-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի գլխավորած պատվիրակությունը:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031