Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է տեղի ունենում. Լևոն Ազիզյան

ՌԴ ԳԱ Տիեզերական գիտահետազոտական ​​ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի և ՌԴ ԳԱ Սիբիրյան մասնաճյուղի Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտի տվյալների համաձայն սպասվող ուժեղ մագնիսական փոթորիկը սկսվել է երկար ուշացումով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Արեգակնային նյութի զանգվածի մեծ մասը դիպել է մեր մոլորակին իր եզրով, և գրեթե ողջ երեկվա և անցած գիշերվա մեծ մասի ընթացքում գեոմագնիսական դաշտը եղել է մի փոքր խախտված վիճակում, որը չի վերածվել մագնիսական փոթորիկների: Kp ինդեքսը, որն արտացոլում է Երկրի մագնիսոլորտում լարվածության մակարդակը, տատանվել է 4 միավորի շուրջ։

Եվ միայն գիշերվա երկրորդ կեսին՝ Երևանի ժամանակով ժամը 04-ից հետո, մոլորակը ծածկվել արտանետումների ավելի խիտ զանգվածով, ինչը հանգեցրել է մագնիսական փոթորիկի հանկարծակի առաջացման, որն անմիջապես հասել շատ ուժեղ մակարդակի՝ G4 դասի:

Համաձայն կանխատեսումների առաջիկա ժամերին մագնիսական փոթորիկը աստիճանաբար կթուլանա ու կդադարի այսօրվա երկրորդ կեսին»,-նշել է նա։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  

- Այս թեմայով -