Շարժման առաջնորդը Ամենայն հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը. վարչապետ

«Կառավարությունը չպիտի միջամտի եկեղեցու գործերին»:

Այս մասին հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե Բագրատ արքեպսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ գործում են վեհափառ հայրապետի օրհնությամբ. «Հարաբերությունների նման ճգնաժամի պարագայում Գարեգին Բ-ն որքանո՞վ կարող է ներկայացնել հայ ժողովրդին կամ սպասարկել նրա հոգևոր շահերը և իրադրության նմա զարգացման պարագայում պե՞տք է կրի պատասխանատվություն»:

«Թե ինչ տեղի կունենա, ես այդ հարցերը չեմ մեկնաբանի, որովհետև ի վերջո Հայ առաքելական եկեղեցին ունի գործունեության իր կանոնները: Բայց ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր Հայաստանում առաջնորդում է քաղաքական շարժում, և այդ շարժման նպատակը՝ ինչպես իրենք են ձևակերպում նախոր իշխանությանը իշխանության բերելն է: Այս սցենարը ներկայացվել էր դեռևս 2021 թվականի ընտրություններից հետո՝ «Հայաստան» դաշինքի ղեկավարն էր այդ սցենարը ներկայացրել, թե ոնց պետք է եկեղեցու միջոցով իրականացնել իշխանափոխություն: Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից առաջնորդվող շարժումը, այսինքն՝ ինչ է նշանակում օրհնել, նշանակում է առաջնորդել, որովհետև հոգևորականը չի կարող առանց Ամենայն հայոց կաթողիկոսի թույլտվության, նույնիսկ հանձնարարությամբ քաղաքական տեքստ ասել: Ակնհայտ է, որ գործընթացի առաջնորդը Ամենայն հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, և դա ապացուցված փաստ է»,- նշեց վարչապետը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30