Ամսի 5-ին հայ ժողովրդին կառաջարկվի արևմտյան կոնֆետ՝ Ռուսաստանի և Իրանի հանդեպ «սառնության» դիմաց. Հովհաննիսյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ հայտարարել է, որ «սահմանազատումը Տավուշից սկսելու վերաբերյալ որոշում դեռ չկա»։ Այս հայտարարությունն ակնհայտորեն արվել է « ոտքի վրա»՝ ներքին պայթյունավտանգության պոտենցիալը տեսնելուց հետո։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Սրանից հետո ծագում է մեկ էական հարց. եթե նման որոշում չկա, ապա ինչո՞ւ իր ղեկավարը՝ ՀՀ վարչապետը շտապեց ի լուր աշխարհի հայտարարել, որ 4 գյուղերն Ադրբեջանինն են։ Ինչո՞ւ մինչև սահմազատման աշխատանքները սկսելը Հայաստանի վարչապետը արեց նման բան՝ քանդելով Հայաստանի բանակցային դիրքերը՝ Ալիևին տալով հետագա քայլերի «լեգիտիմ» հիմք։ Ի՞նչ էր սա։ Այս իրավիճակը որևէ մեկի հրաժարականի առիթ չէ՞։

Ամսի 5-ը գալիս է

Մինչ այդ հայ ժողովուրդը ահռելի անիմաստ սպասումների մեջ է՝ ամսի 5-ի հանդիպումից։ Ճնշող մեծամասնությունը տեղյակ էլ չէ՝ ինչ հանդիպում է, ովքեր են մասնակիցները, բայց ինչպես մեր պատմության մեջ հաճախ է պատահում, իռացիոնալ սպասումները հաղթում են բանականությանը։

Վերջին շաբաթվա ՌԴ ԱԳՆ-ի և ԱՄՆ պետդեպի հայտարարությունները փաստում են, որ Հայաստանը պաշտոնապես հայտնվել է Արևմուտք-Ռուսաստան բախման կենտրոնում։ Մեր փոքր, սիրուն 29800-ը այս իշխանությունը դարձրեց աշխարհի ուժեղների պոլիգոն։ Հայ ժողովուրդը սա չի հասկանում, բայց հետևանքները, ամենայն հավանականությամբ կտեսնի ու կզգա։

Ամսի 5-ին հայ ժողովրդին կառաջարկվի արևմտյան կոնֆետ՝ Ռուսաստանի և Իրանի հանդեպ «սառնության» դիմաց։ Այդ կոնֆետն այդպես էլ մնալու է օդում՝ փողի և այլ բարիքների խոստման տեսքով։ Իսկ կորուստները ցավոք, կարող են լինել շատ առարկայական։

Բլինքենը հանդիպումից առաջ զանգում է Ալիևին, հանգստացնում, որ «քննարկվելու են բացառապես տնտեսական հարցեր», իսկ սրտատրոփ ամսի 5-ին սպասող հասարակությունն արդեն ի վիճակի չէ ընկալելու, որ սննդի ու փողի ակնկալիքի դիմաց կարող է վճարել հայրենիքի հատվածներով ու նորանոր զոհերով։

Կյանքը ամսի 5-ից հետո

Իռացիոնալ սպասումներին մշտապես զոհ գնացող հասարակությունից պետական մտածողությամբ հասարակություն մենք կստանանք միայն այն ժամանակ, երբ ձևավորվի պետական մտածողությամբ վերնախավ։ Հետպատերազմյան էլիտաները պետք է առաջին հերթին ունենան ներքին կարմիր գծեր՝ անհատական և թիմային «չիկարելիների» համակարգ, լինեն միավորներ և ոչ թե՝ անհատների շուրջ շքախմբեր։ Ողբերգությունը որոշակիորեն արագացրեց ընթացքը, և արդեն ձևավորվել է լուրջ-սկզբունքային անհատների մեծ անվանացանկ։ Հաջորդ քայլն արդեն նոր ասելիքով միավորների ձևավորումն է և այդ միավորների՝ իրար հետ աշխատելու նոր մշակույթը։ Նոր, գրագետ իշխանությունը, որում տեղ կունենան բոլոր ունակ մարդիկ, այնքան արագ կփոխի մթնոլորտը երկրի ներսում, որ արտաքին ռիսկերից շատերը պարզապես կդառնան անհնար»։

Լրահոս

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավանություն չի տալիս Իրանի լիակատար ոչնչացման գործողություններին, բայց նաև չի աջակցում տարածաշրջանի երկրների նկատմամբ Իրանի պատասխան դիրքորոշմանը։ Այս մասին նա ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Էրդողանը նաև հայտարարել է, որ «եթե Իսրայելի կողմից Գազայում և այլուր օրենքի նկատմամբ անտեսումը չդադարեցվի, տարածաշրջանը կշարունակի խաղաղության կարիք ունենալ»։

UFC-ի կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը մանրամասնել է, թե ինչու է խափանվել թեթև քաշային կարգի գործող տիտղոսակիր, Իլիա Թոփուրիայի հետ նախատեսված իր մենամարտը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թոփուրիան կգլխավորի Սպիտակ տանը կայանալիք UFC-ի մրցաշարը, որտեղ ուժերը կչափի Ջասթին Գեյջիի հետ։ «Ես հոգնել եմ Թոփուրիայի և նրա թիմի հորինված պատմություններից։ Ինձ զանգահարեցին և մենամարտ առաջարկեցին Սպիտակ տանը։ Ես համաձայնեցի։ Հաջորդ օրն ինձ տեղեկացրին, որ նա անիրատեսական հոնորար է պահանջել։ UFC-ն մերժեց պայմանները, և նա հրաժարվեց մենամարտից։ Այսքանը, ուրիշ ոչինչ։ Նույնիսկ նրա մենեջերն է դա հաստատել։ Իլիա՛, հերիք է շատախոսես։ Ամեն հարցազրույցում դու մի նոր պատմություն ես պատմում։ Դու ես հրաժարվել մենամարտից, և դու դա շատ լավ գիտես»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մախաչևը։ Հիշեցնենք, որ Իսլամ Մախաչևն MMA-ում անցկացրել է 29 մենամարտ և տարել 28 հաղթանակ։ Իլիա Թոփուրիայի ակտիվում գրանցված է 17 հաղթանակ՝ անցկացրած նույնքան մենամարտերում։

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930