Էրդողանն ու Ռայիսին քննարկել են մի շարք միջազգային կարևորության հարցեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ է վարել իրանցի գործընկեր Իբրահիմ Ռաիսիի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են մի շարք առանցքային հարցեր, այդ թվում՝ Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Պաղեստինի և Իսրայելի հակամարտությունը։

Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը։

Նշվում է, որ նախագահ Էրդողանը իր դիրքորոշումն է հայտնել Գազայում հրադադարի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի արագ իրականացման ուղղությամբ ինտենսիվ աշխատանքի անհրաժեշտության վերաբերյալ և ընդգծել այս գործընթացում ՖԱԹՀ-ի և ՀԱՄԱՍ-ի համակարգված գործողությունների կարևորությունը։

Բացի այդ, Թուրքիայի ղեկավարն ընդգծել է տարածաշրջանում լարվածությունն ընդլայնելու Իսրայելի փորձերին հակազդելու համար ուժերը միավորելու անհրաժեշտությունը՝ մատնանշելով տարածաշրջանային կայունության և անվտանգության կարևորությունը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031