Ռուս ու բելառուս մարզիկները չեն մասնակցի 2024 թվականի օլիմպիական խաղերի բացման արարողությանը

Միջազգային օլիմպիական կոմիտեն բացառել է ռուս և բելառուս մարզիկների մասնակցությունը ամռանը Փարիզում օլիմպիական խաղերի բացման արարողությանը։

Հուլիսի 26-ին կայանալիք միջոցառմանը երկու երկրի մարզիկներին կթույլատրվի մասնակցել միայն որպես հանդիսատես:

Ակնկալվում է, որ մոտավորապես 58 ռուս և բելառուս մարզիկի կթույլատրվի մրցել, բայց միայն չեզոք կարգավիճակով, և ոչ իրենց ազգային դրոշների ներքո։ Նրանք չպետք է հրապարակայնորեն աջակցեն Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություններին և չպետք է լինեն ռազմական կամ կառավարական գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Օգոստոսի 11-ին օլիմպիական խաղերի փակման արարողությանը ռուս և բելառուս մարզիկների մասնակցության մասին ՄՕԿ-ը որոշում կկայացնի ավելի ուշ։

Լրահոս

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավանություն չի տալիս Իրանի լիակատար ոչնչացման գործողություններին, բայց նաև չի աջակցում տարածաշրջանի երկրների նկատմամբ Իրանի պատասխան դիրքորոշմանը։ Այս մասին նա ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Էրդողանը նաև հայտարարել է, որ «եթե Իսրայելի կողմից Գազայում և այլուր օրենքի նկատմամբ անտեսումը չդադարեցվի, տարածաշրջանը կշարունակի խաղաղության կարիք ունենալ»։

UFC-ի կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը մանրամասնել է, թե ինչու է խափանվել թեթև քաշային կարգի գործող տիտղոսակիր, Իլիա Թոփուրիայի հետ նախատեսված իր մենամարտը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թոփուրիան կգլխավորի Սպիտակ տանը կայանալիք UFC-ի մրցաշարը, որտեղ ուժերը կչափի Ջասթին Գեյջիի հետ։ «Ես հոգնել եմ Թոփուրիայի և նրա թիմի հորինված պատմություններից։ Ինձ զանգահարեցին և մենամարտ առաջարկեցին Սպիտակ տանը։ Ես համաձայնեցի։ Հաջորդ օրն ինձ տեղեկացրին, որ նա անիրատեսական հոնորար է պահանջել։ UFC-ն մերժեց պայմանները, և նա հրաժարվեց մենամարտից։ Այսքանը, ուրիշ ոչինչ։ Նույնիսկ նրա մենեջերն է դա հաստատել։ Իլիա՛, հերիք է շատախոսես։ Ամեն հարցազրույցում դու մի նոր պատմություն ես պատմում։ Դու ես հրաժարվել մենամարտից, և դու դա շատ լավ գիտես»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մախաչևը։ Հիշեցնենք, որ Իսլամ Մախաչևն MMA-ում անցկացրել է 29 մենամարտ և տարել 28 հաղթանակ։ Իլիա Թոփուրիայի ակտիվում գրանցված է 17 հաղթանակ՝ անցկացրած նույնքան մենամարտերում։

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930