Իրանում պայթյուն է տեղի ունեցել. զոհվել է երեք մարդ

Իրանի Բուշեհր նահանգի Բանդար Դիր նավախորշում կայանված նավի վերանորոգման աշխատանքների ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, որը հանգեցրել է խոշոր հրդեհի։ Ինչպես հաղորդել է Mehr-ը, միջադեպի հետեւանքով զոհվել է երեք մարդ։ Կան նաեւ տեղեկություններ ծանր վիճակում հոսպիտալացված վիրավոր քաղաքացիների մասին։
ԱԺ–ում հյուրընկալվել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը. քննարկել են խաղաղության պայմանագրի շուրջ գործընթացը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը եւ պատվիրակության անդամները հունիսի 11-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին: ԱԺ–ից հայտնում են, որ տարածաշրջանային զարգացումների համատեքստում անդրադարձ է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող գործընթացին: Բարձրացվել է Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած անձանց խնդիրն […]
Միայն Կիրանց գյուղում այսօր 55 նոր բնակելի տուն է կառուցվում. ոչ ոք դուրս չի եկել գյուղից. Տավուշի մարզպետ

Տավուշում կրակոցներ վերջին անգամ եղել են մոտ մեկ ամիս առաջ, Բերդի տարածաշրջանում։ Այս մասին այսօր՝ հունիսի 11–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ «Անկանոն կրակոցներ են եղել, ոչ ուղղորդված որեւէ կետի։ Հիմա հանգսիտ վիճակ է»,–ասաց նա։ Խոսելով սահմանազատման գտործընթացից, մարզպետը նշե. «Իմ ունեցած տեղեկատվությամբ սահմանազատման գործընթացի առումով որեւէ պրոցես չկա այս պահին»։ […]
Արայիկ Հարությունյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի՝ ծանոթացել «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Աշխատակազմի ղեկավարին ուղեկցել են պատկան մարմինների ներկայացուցիչներն ու կառուցապատման պատասխանատուները: Շրջայցի ընթացքում ներկայացվել են կատարված և ընթացիկ աշխատանքները: Զեկուցվել է նախատեսվող ենթակառուցվածքների կառուցման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Անդրադարձ է կատարվել առաջիկա անելիքներին ու կառուցապատման աշխատանքների հետ կապված այլ ընթացիկ […]
Էկոնոմիկայի նախարարության ծախսերը գյուղատնտեսության մասով կազմել են նախատեսվածի ավելի քան 97 տոկոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության հետ կապված ծրագրերի ծախսերը 2024թ. կազմել են 40 մլրդ 679 մլն դրամ։ Այս մասին հունիսի 11-ին հայտնել է հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում, «ՀՀ 2024թ. պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկման ժամանակ։ Ընդհանուր առմամբ հատկացվել է 44 մլրդ 522 մլն դրամ։ Հետեւաբար, միջոցների իրացումը կազմել է […]
Ճամբարակում փրկարարները փլուզված շենքի փլատակներից դուրս են բերել եւս մեկ դի

Ճամբարակում այսօր առավոտյան տեղի ունեցած պայթյուն–փլուզման վայրից փրկարարները փլատակներից դուրս են բերել եւս մեկ դի, հաղորդում է SHamshyan.com–ը։ Նշենք, որ այսօր՝ հունիսի 11-ին՝ ժամը 08։34-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային […]
Գերմանիայի հետախուզության ղեկավարը խոսել է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հնարավոր ռազմական հակամարտության մասին

Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության (BND) հեռացող ղեկավար Բրունո Կալը հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինան դիտարկում է որպես ՆԱՏՕ-ի երկրների վրա հարձակվելու միջանկյալ փուլ։ «Մենք բացարձակապես վստահ ենք, և մենք ունենք հետախուզական ապացույցներ, որ Ուկրաինան Ռուսաստանի դեպի Արևմուտք ճանապարհին ընդամենը մեկ քայլ է», — ասել է նա Table.Today փոդքասթում։ Ըստ Կալի, Կրեմլում կան մարդիկ, որոնք չեն […]
Հակակոռուպցիոն կոմիտեում ստեղծվել է կադրային բանկ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության արդյունավետությանը միտված շարունակական բարեփոխումները և դրանցով պայմանավորված՝ աշխատանքները նոր տրամաբանությամբ կազմակերպելու անհրաժեշտությունը՝ Կոմիտեն հավաքագրում է մասնագետների տվյալներ, որոնք կհամալրեն կառույցի թափուր հաստիքային միավորները՝ քաղաքացիական ծառայության (այդ թվում՝ իրավաբան մասնագետներ) և տեխնիկական սպասարկման ապահովման: Կոմիտեից հայտնում են, որ արդյունքում՝ կձևավորվի կադրային բանկ, ինչը թույլ կտա, ըստ անհրաժեշտության, Հակակոռուպցիոն կոմիտեի […]
Apple. Արհեստական ինտելեկտի վրա հիմնված մտածողության մոդելները խափանվում են, երբ առաջադրանքները դառնում են շատ բարդ

Արհեստական բանականության (ԱԲ) վրա հիմնված մտածողության մոդելները այնքան էլ խելացի չեն, որքան սովորաբար կարծում են։ Իրականում, դրանք լիովին խափանվում են, երբ առաջադրանքները դառնում են չափազանց բարդ, պարզել են Apple-ի հետազոտողները։ Meta-ի Claude, OpenAI-ի o3 և DeepSeek-ի R1 նման տրամաբանական մոդելները մասնագիտացված մեծ լեզվական մոդելներ են (LLM), որոնք ավելի շատ ժամանակ և հաշվողական հզորություն են ծախսում […]
Հյուսիսային ծովը տաքացել է մինչև ռեկորդային մակարդակի

Անցյալ գարնանը Հյուսիսային ծովում ջրի միջին ջերմաստիճանը կազմել է 8.7 աստիճան Ցելսիուս, ինչը 0.9 աստիճանով ավելի բարձր է 1997-2021 թվականների միջին ցուցանիշից, հաղորդում է Գերմանիայի Դաշնային Ծովային և Հիդրոգրաֆիկ Գործակալությունը (BSH), հաղորդում է DW-ն: Գործակալությունը սա անվանել է «կլիմայի փոփոխության շարունակական ևս մեկ նշան»: «Գրեթե ամբողջ Հյուսիսային ծովը մակերեսին առնվազն 0.5 աստիճանով ավելի տաք էր, […]