«Սրբազան պայքար»–ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական գործողություններ․ ՔԿ

«Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Վ․Գ․-ն (Վազգեն Գալստանյան–խմբ) իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից […]
CNN. Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ ռազմական հարվածները չեն ոչնչացրել միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները

ԱՄՆ ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա շաբաթավերջին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն, ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, որը նկարագրվել է այս հարցի վերաբերյալ տեղեկացված յոթ անձանց կողմից, հաղորդում է CNN-ը: Գնահատականը, որը նախկինում չի հրապարակվել, պատրաստվել է Պենտագոնի հետախուզական թևի՝ Պաշտպանության հետախուզական գործակալության […]
Թրամփը մեղադրել է CNN-ին և NYT-ին՝ Իրանի վրա ԱՄՆ ռազմական հարվածների նշանակությունը «նվազեցնելու» փորձի մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է հայտնի ամերիկյան լրատվամիջոցներին՝ CNN-ին և The New York Times-ին՝ «պատմության մեջ ամենահաջող ռազմական հարվածներից մեկի նշանակությունը նվազեցնելու» փորձի մեջ՝ նկարի ունենալով Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծությունը։ «Կեղծ լուրերի CNN-ը և սնանկացած New York Times-ը միավորվել են՝ պատմության մեջ ամենահաջող ռազմական հարվածներից մեկի նշանակությունը նվազեցնելու փորձի համար։ Իրանի միջուկային օբյեկտները լիովին […]
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանի 5 վարչական շրջաններում և 9 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տերյան փ. 68ա, 68/3, շենքեր, Կորյունի փ. 13,13ա, 15, 15ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սայաթ-Նովայի պող. 4, 6, 35, 37, 39 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չարենցի փ. […]
Այս պահին խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ անդամների բնակարաններում

Այս պահին ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։ «Խուզարկությունների ընթացքի և նոր տեղեկությունների մասին կհայտնենք լրացուցիչ»,–ասված է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։ Նրանք գործողություն […]
Թրամփի հատուկ բանագնացը պատմել է Իրանի հետ «խոստումնալից» բանակցությունների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը երեքշաբթի Fox News-ին ասել է, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունները «խոստումնալից» են եղել, և որ Վաշինգտոնը երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի հույս ունի։ «Մենք արդեն խոսում ենք միմյանց հետ, ոչ միայն ուղղակիորեն, այլև միջնորդների միջոցով։ Կարծում եմ՝ բանակցությունները խոստումնալից են։ Մենք հույս ունենք, որ […]
Խուզարկություն Բագրատ Սրբազանի կեցավայրում

Իրավապահները շարունակում են հետապնդել Սրբազան Պայքարի կողմնակիցներ։ Այսօր վաղ առավոտյան նրանք խուզարկություններ են սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։ Իրավապահները գործողություն են իրականացնում նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում։ Բացի այդ, ՀՅԴ–ից հայտնում են, որ այս պահին ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ […]
Իրանի խորհրդարանի հանձնաժողովը հաստատել է ԱԷՄԳ–ի հետ համագործակցությունը կասեցնելու օրինագծի պլանը

Իրանի խորհրդարանական հանձնաժողովը հաստատել է օրինագծի ընդհանուր պլանը, որի նպատակն է կասեցնել Իրանի համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ՝ ի պատասխան Իրանի տարածքի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի հետ կապված ՄԱԿ-ի միջուկային վերահսկող մարմնի գործողությունների, հաղորդում է Mehr-ը։ Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի խոսնակ Էբրահիմ Ռեզաեիի խոսքով՝ ծրագիրը հաստատվել է օրենսդիրների կողմից […]
Հաագայում հանդիպել են Թրամփը և Էրդողանը․ քննարկել են տարածաշրջանային և գլոբալ հարցեր

Հաագայում հանդիպել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցերը։ Էրդողանը ողջունել է Իսրայելի և Իրանի միջև հրադադարը, որը ձեռք է բերվել ԱՄՆ նախագահի ջանքերի շնորհիվ, և մաղթել է, որ […]
Դոլարի փոխարժեքը նվազել է. Եվրոն թանկացել է ավելի քան 4 դրամով

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 24-ին, կազմել է 385.62 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.46 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 447.28 դրամ (աճել է 4.68 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.92 դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 382-384 դրամով, վաճառվում է […]