Ճապոնիայում մարդկային ամենահին բրածոները բնավ մարդկային չեն եղել

1950-ականներին Ճապոնիայի կենտրոնական մասում գտնվող Տոյոհաշի քաղաքի մոտ պեղումների ժամանակ հայտնաբերվել են մի քանի հին ոսկորներ՝ բազկային ոսկոր և ազդրոսկրի մի մաս: Այնուհետև հնագետները որոշել են, որ հայտնաբերել են Ճապոնիայում մարդկային ամենահին մնացորդները: Այս մասին հաղորդում է Glass Almanac-ը: Երկար ժամանակ համարվում էր, որ բրածոները կղզեխմբում հայտնաբերված մարդկային ամենահին մնացորդներն են, որոնք թվագրվում են 20 […]
Ինչ անել ուժեղ քամու դեպքում. վարքագծի կանոններ ՆԳՆ ՓԾ-ից. (տեսանյութ)

ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է ուժեղ քամու դեպքում խստորեն պահպանել անվտանգության կանոնները։ Ուժեղ քամու դեպքում խորհուրդ է տրվում՝ Խուսափե՛լ բաց տարածություններից, հատկապես՝ այն վայրերից, որտեղ կան բարձր ծառեր Եղե՛ք զգոն շինությունների մոտ՝ չամրացված կամ թույլ ամրացված կառուցատարրերը կարող են ընկնել Եթե գտնվում եք անկայուն շինության մեջ՝ Արագ տեղափոխվե՛ք դեպի ավելի ամուր կառույց՝ հնարավորինս մնալով ներսում։ […]
ՀՀ պաշտպանության նախարարության մեքենայի կողաշրջման հետևանքով հոսպիտալացվածներ չկան. ՊՆ

Լոռու մարզում ՀՀ պաշտպանության նախարարության մեքենայի կողաշրջման հետևանքով հոսպիտալացվածներ չկան։ Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։ «Ի պատասխան ԶԼՄ հարցումների ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի՝ Լոռու մարզում տեղի ունեցած կողաշրջման հետևանքով հոսպիտալացված զինծառայողներ չկան։ Մեկ զինծառայող ստացել է թեթև վնասվածք (սալջարդ)»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Օդի ջերմաստիճանը կնվազի. անձրևները չեն դադարի, հյուսիսային շրջաններում տեղումները կլինեն հորդառատ

Հանրապետության տարածքում հունիսի 16-ի և 21-ի կեսօրից հետո, 17-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 17-ի կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ։ […]
Իշխան Սաղաթելյանը չբացառեց փողոցային պայքարի հնարավորությունը 2026–ի ընտրություններից առաջ

2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանը պետք է պատրաստ լինի իրադարձությունների ցանկացած զարգացման, այդ թվում՝ փողոցային պայքարի։ Այս մասին հունիսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի։ Ի վերջո, ընտրություններից առաջ շատ բան կպատահի։ Միթե հնարավոր չէ, որ կնքվի […]
Իրանի միջուկային ծրագիրը կենդանի է. ԱԳՆ

Իրանը շարունակում է իրականացնել իր խաղաղ միջուկային ծրագիրը, որի օրինականությունը ամրագրված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևում, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, հաղորդում է Tasnim-ը։ Նա ընդգծել է, որ Իսրայելի ագրեսիան իրանական միջուկային օբյեկտների դեմ վնասել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին (NPT): Նրա խոսքով՝ Իրանը ակնկալում է, որ եվրոպական երկրները […]
Գլխավոր դատախազը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում և բարձր գնահատել Դեսպանության աջակցությամբ իրականացված վերապատրաստման դասընթացների արդյունավետությունը: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ, 2024 թվականի նոյեմբերի […]
Քննարկել հրատապ լսումներ՝ խորհրդարանում պատգամավոր-լրագրող հարաբերությունները քննարկելու. հայտարարություն

Շուրջ մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, անդրադառնալով օրեր առաջ տեղի ունեցած միջադեպին, երբ ԱԺ անվտանգության ծառայողները ուժով շենքից դուրս հանեցին լրագրող Վահե Մակարյանին։ Հայտարարությունում ասվում է. «Հունիսի 13-ին Ազգային ժողովում խոչընդոտվել է Mediahub.am լրատվական կայքի թղթակից Վահե Մակարյանի մասնագիտական գործունեությունը։ Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերի 4-ին խիստ վիճահարույց հիմնավորմամբ դադարեցվել էր նրա […]
Ռուսական ավիաընկերության Superjet օդանավը կորցրել է շարժիչի ծածկը թռիչքի ժամանակ

Azimuth Airlines-ի Superjet-100 ինքնաթիռը կորցրել է աջ շարժիչի ծածկը Վնուկովո օդանավակայանում թռիչքի ժամանակ, հաղորդում է Aviatorschina-ն: Ինքնաթիռի թռիչքից հետո դիսպետչերը կապ է հաստատել անձնակազմի հետ և զգուշացրել նրանց փեղկերի կորստի մասին: Բաթումի թռչող ինքնաթիռի հրամանատարը որոշել է վերադառնալ մեկնման օդանավակայան, որտեղ հայտարարվել է «Կապույտ» տագնապի կոդ: Ինքնաթիռը վառելիքը սպառել է սպասման գոտում և մեկ ժամ […]
Ռիսկային սցենարներից մեկի դեպքում տարեկան աճը 5,1-ի փոխարեն կարող է լինել 1,3 տոկոս. նախարարը` Իրան-Իսրայել բախման մասին

Իհարկե, դատողություններ կան այդ ուղղությամբ, տարբեր զարգացումներ հնարավոր են։ Այս մասին այսօր՝ հունիսի 16–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե Իրան–Իսրայել հակամարտությունն ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա։ «Մեր բյուջետային փաստաթղթերում մենք ռիսկային սցենար էլ ենք դիտարկում։Մենք տարբեր սցենարներ ենք ներկայացնում հենց այդ փաստաթղթի մեջ, այդ ռիսկային […]