ՊԵԿ-ը ներկայացրել է 2025 թվականի առաջին եռամսյակի հաշվետվություն-համառոտագիրը

Պետական եկամուտների կոմիտեն իր պաշտոնական կայքում շարունակում է հրապարակել ՊԵԿ գործունեության վերաբերյալ եռամսյակային համառոտագրերը։

Արդեն հասանելի է 2025 թ․ առաջին եռամսյակի համառոտագիրը։

Համառոտագրում ներկայացված են հարկային և մաքսային հարաբերությունները կարգավորող և 2025 թ. առաջին եռամսյակի ընթացքում հրապարակված իրավական ակտերը, պաշտոնական պարզաբանումները, դրանց համառոտ նկարագրություններն ու պաշտոնական աղբյուրի հղումները։

Հարկային և մաքսային օրենսդրության նորություններից բացի՝ համառոտագրում կարելի է ծանոթանալ նաև տվյալ եռամսյակում Կոմիտեի գործունեությունը բնութագրող հիմնական ցուցանիշներին, ներառյալ՝ պետական բյուջե հավաքագրված հարկային եկամուտներին և պետական տուրքերին, հարկային ստուգումների արդյունքներին և այլն։

Համառոտագիրը եզրափակվում է տարբեր երկրներում հարկային և մաքսային ոլորտներում օրենսդրական և վարչարարական նոր նախաձեռնությունների համառոտ նկարագրով։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031